![]()
Ես ցանկացել եմ շարունակել իմ աշխատանքը ԱԺ նախագահի պաշտոնում, քանի որ լինելով պատմության մեջ ամենաերկար պաշտոնավարած ԱԺ նախագահը, ով ամբողջությամբ իր ժամկետն աշխատել է, կարծում եմ, որ իմ 5 տարվա աշխատանքը պետք էր շարունակել, բայց նաև գոյություն ունի կուսակցություն և վարչություն և ես միշտ նշել եմ՝ ոնց կորոշի վարչությունը։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 2–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք նեղվածություն չունի, որ ՔՊ–ում նախընտրել են, որ նոր խորհրդարանում նախագահը պետք է լինի այլ անձ՝ Ռուբեն Ռուբինյանը։
«Ես ենթարկվում եմ իմ վարչության որոշմանը և չեմ շարունակի աշխատանքը ԱԺ նախագահի պաշտոնում։ Նեղվածություն, որպես այդպիսին չունեմ, կարծում եմ, որ աշխատանքային պրոցեսը ենթադրում է ինչ–որ փոփոխություններ պետք է լինեն։ Ենթադրում եմ՝ ինչ–որ փուլում, ինչժ–որ տեղում օգտակար կլինեմ մեր երկրին, մեր կուսակցությանը։ Ես վարչապետի հետ քննարկել եմ, նաև վարչության հետ եմ խոսել, չեմ վերցնի մանդատը և չեմ գա Ազգային ժողով որպես պատգամավոր»,– հայտարարեց նա։
![]()