![]()
«Շուտով դուք կստանաք լրացուցիչ 18 միլիոն եվրո՝ օգնելու ամրացնել ձեր առևտուրը։ Սա վերջնական մասն է այն 52 միլիոն օժանդակության փաթեթի, որ մենք քննարկեցինք մեր հեռախոսազանգում հունիսի սկզբին»:
Այս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներով արված հայտարարության ժամանակ ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
«Երկրորդ առաջարկով մենք առաջարկ ենք ներկայացնում, այսպես կոչված, ինքնավար առևտրային միջոցներին, ինչը կազատականացնի արտահանումների մոտ 80%-ը դեպի ԵՄ։ Ձեր առևտրի 80%-ը մեզ հետ այժմ սակագների ենթակա չի լինի»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
![]()