![]()
Վենեսուելայում հուլիսի 1-7-ը ազգային սուգ է հայտարարվել՝ ի հիշատակ հունիսի 24-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի զոհերի։
«Վենեսուելայի հոգին պատառոտված է ավերիչ երկրաշարժերի հետևանքով մարդկային կորուստների համար։ Այսօր մենք կիսում ենք իրենց սիրելիներին կորցրած ընտանիքների ցավը և աղոթում ենք վիրավորների, անհետ կորածների և տուժած համայնքների համար», — սոցցանցի իր էջում գրել է Բոլիվարյան Հանրապետության նախագահի լիազոր ներկայացուցիչ Դելսի Ռոդրիգեսը։
«Զոհերի հիշատակին ես որոշել եմ հայտարարել յոթօրյա ազգային սուգ, որը սկսվում է այսօր ժամը 18:00-ից (հուլիսի 2-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 01:00-ին)», — ասել է Ռոդրիգեսը։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ Վենեսուելայում հունիսի 24-ին տեղի ունեցած 7.2 և 7.5 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժերի հետևանքով զոհվել է 1943 մարդ, վիրավորվել՝ 10571-ը։ Որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են, և զոհերի թիվն ամեն օր աճում է։
![]()