![]()
Հուլիսի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը՝ 20։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը, հրշեջ փրկարարները մարել են «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։ Հրդեհի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը, դեպքի հանգամանքները։
![]()