Պուտինը «քցեց» Կարապետյանին, Քոչարյանին, Ծառուկյանին. ուզում են Սյունիքը ծախել, հարցերը լուծել. տեսանյութ

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը կարևոր է համարում ընտրական գործընթացին վերաբերող բոլոր փուլերի Սահմանադրությամբ անցնելը: Նրա խոսքով՝ սա ևս մեկ անգամ ամրապնդում է ընտրությունների լեգիտիմությունը:

Այս մասին վերջինս ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում՝ անդրադառնալով ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում բողոքարկելու ընդդիմության դիմումին:

«Կասկած չունեմ, որ ՍԴ-ն դրական արձագանք կտա ԿԸՀ-ի վերջնական արդյունքներին: Ընտրությունների լեգիտիմությունը բարձր է»,- ասում է նա:

Ըստ զրուցակցի՝ ընդդիմությունը կրկնում է Կրեմլի թեզերը. «Կարապետյանն անում է նույն հայտարարությունը, ինչ Զախարովան ու Գալուզինը»:

Գրիգորյանը միաժամանակ նկատում է. «Սամվել Կարապետյանը չի զգում հասարակական տրամադրությունները. «Պուտինը Կարապետյանին, Քոչարյանին, Ծառուկյանին օգտագործեց ու «քցեց», հանգիստ գնալու են ու վերցնեն մանդատները»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ