Որն է Սամվել Կարապետյանի «գաղտնի պլանը». հաջորդիվ ՌԴ-ն սպառնալու է, որ ռազմաբազան ՀՀ-ից կհանի. տեսանյութ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը բացահայտել է, թե որն է օլիգարխ Սամվել Կարապետյանի ասած «գաղտնի պլանը». «Գնացին, գնացին, նորից գլխով պատին խփեցին, ոմանք մինչև քոքը կամ ավելի շատ մաշեցին: Մանդատները խելոք կվերցնեն և կգան ԱԺ»:

Ըստ նրա՝ Կարապետյանները ավելի վատ ընդդիմություն են լինելու, քան «Հայաստան» դաշինքը: Ղազարյանը նկատում է՝ Կարապետյանի թիմում հավաքված մարդկանց բացի փողից՝ ոչինչ չի միավորում:

Իշխող ուժի պատգամավորը Սահմանադրության փոփոխությունը կարևոր է համարում և հույս հայտնում, որ հանրաքվե անցկացնելու տարբերակ կգտնվի:

Ինչ վերաբերում է ՌԴ-ին և Հայաստանի դեմ կիրառվող տնտեսական սահմանափակումներին, զրուցակիցը ընդգծում է. «Հավանաբար հաջորդիվ ՌԴ-ն սպառնալու է, որ ռազմաբազան ՀՀ-ից կհանի»:

Թագուհի Ղազարյանը շեշտում է՝ ՀՀ-ի նպատակը ՌԴ-ի հետ թշնամանալը և հարաբերությունները խզելը չէ, այլ դիվերսիֆիկացված հարաբերություններ ստեղծելը բոլոր երկրների հետ:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ