Սյունիքում, Արարտյան դաշում, Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի 34-36 աստիճանի, հետո Սև ծովից ցիկլոն կներթափանցի․ Սուրենյան

ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնել է, որ վերջին երեք օրերին եղանակը Հայաստանում բավական կայունացել է։

«Մենք գտնվում ենք հարավարևմտյան տաք հոսանքների ազդեցության գոտում, որոնք կշարունակվեն մինչև հուլիսի 3-ի կեսօր, ինչի արդյունքում առանց տեղումների եղանակը կպահպանվի, իսկ օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ ևս 4-5 աստիճանով։ Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը. ցերեկային ժամերին Սյունիքի հովիտներում, Արարատյան դաշում և Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 34-36 աստիճանի։

Բայց հուլիսի 3-ին՝ երեկոյան ժամերից, մեր երկիր Սև ծովի շրջաններից ներթափանցում է հերթական ցիկլոնը, որը կպահպանվի մինչև հուլիսի 8-ը ներառյալ։ Դրա արդյունքում հուլիսի 3-ին՝ երեկոյան ժամերին, առանձին շրջաններում, հուլիսի 4-8-ի գիշերը և հետկեսօրի ժամերին շրջանների զգալի մասում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, և կտեղա կարկուտ։ Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում։

Հուլիսի 4-5-ը հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով»,- տեղեկացրել է Սուրենյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ