Էրդողանն առաջին անգամ արձագանքել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու՝ Իսրայելի որոշմանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջին անգամ մեկնաբանել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը հաստատելու Իսրայելի կառավարության որոշումը։

Իր ելույթում Էրդողանը Իսրայելի կառավարությունն անվանել է «հանցավոր խմբավորում», իսկ Հայոց ցեղասպանության փաստը՝ «զրպարտություն»։

«Մենք ուշադրություն չենք դարձնում մեր երկրի հասցեին հնչող զրպարտությունը մի հանցավոր խմբավորման կողմից, որի ձեռքերն աղտոտված են Գազայի 73 հազար անմեղ բնակիչների արյամբ, որոնց մեծ մասը կանայք ու երեխաներ են»,-հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ նկատի ունենալով Իսրայելին։

Էրդողանը պնդում է, որ Թուրքիայի պատմության մեջ «ցեղասպանություն, զանգվածային սպանություններ, ճնշումներ և գաղութատիրություն չկա»։

«Մեր փառապանծ հազարամյա պատմության ընթացքում եղել են միայն արդարություն ու կարեկցանք»,-ասել է Թուրքիայի ղեկավարը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ