Հայաստանի տարածքում Ռուսաստանը կորցրել է իր մենաշնորհը և TRIPP-ը այդ շարքից է. փորձագետ

Միխայիլ Գալուզինի խոսքով՝ TRIPP նախագիծը միայն կշահի, եթե Ռուսաստանը դրանում մասնակցություն ունենա։ Ըստ Ռուսաստանի փոխարտգործնախարարի՝ այդ հարցում պետք է հաշվի առնել նաև իրենց կարծիքը: Փորձագետի գնահատականով՝ Ռուսաստանը Հայաստանի տարածքում կորցրել է իր մենաշնորհը և Թրամփի ուղին այդ շարքից է: Բանախոսը նաև հիշեցնում է, որ արդեն 16 տարի է՝ հայկական երկաթուղիների կառավարումը ստանձնել է ռուսական կողմը, մինչդեռ այսօր էլ արդիական են հնամաշ շարժակազմերն ու մաշված գծերը:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ