![]()
Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի խոսքով՝ մենք սխալ բնորոշում ենք տալիս՝ ՌԴ-ն երբեք չի եղել մեզ բարեկամ, քանի որ նա սովոր է սպառնալիքներով խոսել:
Բաբայանը նաև նկատում է. «Բելառուսի ու ՌԴ-ի կապը բարեկամական չէ. Լուկաշենկոյի պահվածքը գալիս է վախից, նա գիտի՝ ինչ կարող է իր հետ անել ՌԴ-ն»:
Ըստ զրուցակցի՝ ՌԴ-ն կանխատեսում էր ՀՀ ընտրությունների արդյունքը, և նրա համար ավելի կարևոր են Հայաստանի հետընտրական պրոցեսները. «Եթե ՌԴ-ն հույս ունենար, որ ՀՀ ընտրություններում կհաղթեր, ինտելեկտի տեսակետից ավելի լուրջ առաջնորդ կընտրեր: Ամեն գնով ուզում են ապալեգիտիմացնել այսօրվա իշխանությանը»:
Ինչ վերաբերում է ընդդիմության փողոց դուրս գալ-չգալուն, մանդատները վերցնել-չվերցնելուն, Ռուբեն Բաբայանն ասում է. «Մանդատները վերցնելու են․ չվերցնելու տարբերակ չկա: Փողոց դուրս գալու հետ կապված էլ՝ մի բան է՝ վճարես, գնան ընտրեն, մեկ այլ բան, որ վճարես, օրերով դուրս գան փողոց, սա շատ փող է պահանջում»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()