![]()
Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանի խոսքով՝ Հայաստանը պետք է կողմնորոշվի՝ գնո՞ւմ է ԵՄ, թե՞ ոչ: Ըստ նրա՝ հարցը պետք է սահմանված կարգով դնել քննարկման:
«Չեն կարող ՀՀ-ի նկատմամբ պատժիչ որոշումներ կայացնել. կուզենանք՝ կմնանք, կուզենանք՝ դուրս կգանք ԵԱՏՄ-ից: Մենք պետք է նախաձեռնող լինենք, ոչ թե սպասենք՝ մեզ դուրս շպրտեն, վռնդեն կամ հրավիրեն ինչ-որ տեղ»,- ասում է նա:
Արշակյանի նկատառմամբ՝ սխալ է ասել, որ մենք դեմ ենք կամ հեռանում ենք ՌԴ-ից, հակառակը՝ այդ նրանք են հեռանում ՀՀ-ից. «ՀԱՊԿ-ը կա թղթի վրա, բայց իրականում չի աշխատում․ ԵԱՏՄ-ում ճանապարհը փակել են»:
Միաժամանակ Արշակյանը ընդգծում է՝ Հայաստանի Հանրապետությունը զարգացման նոր փուլ է մտել:
Վերջինս այն համոզմանն է, որ Ռուսաստանը ակցիա է անում՝ ցույց տալով, որ համաձայն չէ ՀՀ ինքնիշխանությանը և ժողովրդավարությանը:
«Մեդվեդևի գոյությունը քրեաօլիգարխիկ համակարգի մասին է: Մեր ու ՌԴ-ի միջև ախպերություն չկա: ՌԴ-ն ուզում է ՀՀ-ին տեսնել որպես գաղութ: ՀՀ-ն ուզում են գրպանում ունենան որպես կալվածք»,- ասում է նա:
Ազատ Արշակյանը նաև համոզված է, որ Ռուսաստանը «հրաժեշտ» կտա Սամվել Կարապետյանին, Գագիկ Ծառուկյանին և Ռոբերտ Քոչարյանին:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()