Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպում չի եղել, առաջիկայում կլինեն շփումներ․ վարչապետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպում չի եղել։։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու ավելի վաղ ասված հանդիպումը դեռ չի կայացել, ակմ երբ է տեղի ունենալու։

«Նախատեսված հանդիպում չի եղել։ Առաջիկայում կլինեն շփումներ»,-ասել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների սահմանափակումների խնդիրը կքննարկի ՌԴ վարչապետի հետ՝ ընթացիկ տարվա օգոստոսին նախատեսվող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ