Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Լուգանսկում քաղաքացիական ավտոբուսի. կան զոհեր և տուժածներ

Չորս խաղաղ բնակիչ է զոհվել Լուգանսկի ժողովրդավարական Հանրապետությունում քաղաքացիական տրանսպորտի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով: Եվս երկուս մարդ վիրավորում է ստացել։

Այս մասին սոցցանցերում հայտնել է Լուգանսկի Ժողովրդական հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը։

Ըստ աղբյուրների՝ ավտոբուսը հերթափոխից հետո տեղափոխելիս է եղել նավթի գործարանի աշխատակիցներին։ Տուժել են նաև 2 այլ տրանսպորտային միջոց՝ թեթև մարդատար մեքենաներ:

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ