![]()
«Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանի խոսքով՝ Ռուսաստանում լավ են հասկանում, որ մենք չենք ուզում հարաբերություն խզել իրենց հետ, սակայն հարցը տանում են այլ դաշտ:
Ըստ նրա՝ ՌԴ-ն մեզ կանգնեցրել է երկընտրանքի առջև, և ինչքան սեղմում են օղակը, ավելի շահեկան ենք դուրս գալիս իրավիճակից:
Միաժամանակ նա ասում է. «Մենք կտրել ենք բոլոր կապերը ՀԱՊԿ-ի հետ, և այնտեղից կարող են մեզ հանգիստ դուրս թողնել, դրանով ոչինչ չի փոխվի»:
Արմինե Մարգարյանը կարծում է, որ ընդդիմության թմբկահարած 300 հազար ադրբեջանցիների ՀՀ վերադարձի կեղծ թեզը ընտրությունների ժամանակ աշխատել է. «Մարդիկ ընտրել են «Ուժեղ Հայաստան»-ին այս նարատիվի ճնշման տակ: Ցնորամտություն է, թե ադրբեջանցիները ձեռք ձեռքի բռնած գալու են ՀՀ, մենք միջնադարում չենք ապրում»:
Միաժամանակ Մարգարյանը ընդգծում է. «Հուսանք՝ կգա այն օրը, երբ ադրբեջանցիները կգան մեր երկիր, մենք էլ կգնանք իրենց երկիր, սակայն դա վաղը չի լինելու»:
Եզրափակելով նա շեշտում է, որ այսօր Իրական Հայաստանը արդեն շոշափելի է:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()