Գյումրիում գտնվող ՌԴ ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ որևէ ազդանշան չի ստացվել․ Գալուզին

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը RTVI-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանում որոշ ուժեր փորձում են վարկաբեկել Ռուսաստանի ռազմական ներկայությունը երկրում։

Անդրադառնալով Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ բազայի դուրսբերման կամ բազայի վերաբերյալ մինչև 2044 թվականը գործող պայմանագրի հնարավոր վերանայման վերաբերյալ հարցին, Գալուզինը նշել է․

«Հայկական կողմից նման ազդանշաններ դեռևս չեն ստացվել: Ավելին, հայկական կողմը պաշտոնապես հայտարարել է, որ Երևանը չի քննարկում Շիրակում գտնվող ռուսական ռազմաբազայի ապամոնտաժման հարցը։ Մենք համոզված ենք, որ այս բազան կարևորագույն տարր է ինչպես Հայաստանի, այնպես էլ Հարավային Կովկասի անվտանգության ապահովման գործում։

Ռուսաստանը կատարում է Շիրակի ռազմաբազայի վերաբերյալ համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները և նույնը ակնկալում է Հայաստանից։ Այս դեպքում սա հայկական կողմի քննարկման թեմա է՝ այսպես ասած, ինչ կարող է և ինչ չի կարող անել հայկական կողմը, եթե միանա Եվրամիությանը։ Մենք ելնում ենք այն նախադրյալից, որ գոյություն ունի գործող համաձայնագիր, որը կյանքի է կոչվում»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ