![]()
Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վոլգոգրադին՝ օգտագործելով ուկրաինական արտադրության «Ֆլամինգո» թևավոր հրթիռներ: Հարվածի թիրախ է դարձել «Բարիկադներ» գործարանը՝ ռուսական ռազմաարդյունաբերական համալիրի առանցքային ձեռնարկություններից մեկը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սոցցանցի իր էջում հրապարակել էր հարվածի պահը։
Ուկրաինական ուժերը հարվածներ են հասցրել նաև ՌԴ Վլադիմիրի մարզի «Վտորովո» գծային-արտադրական-դիսպետչերական կայանին: Կայանի միջոցով դիզելային վառելիքը տեղափոխվում է Մոսկվայի Օղակաձև նավթամուղ, իսկ այնտեղից՝ Մոսկվայի մերձակայքում գտնվող խոշոր նավթաբազաներ։ Կայանը նաև ապահովում է նավթամթերքների մատակարարում Բալթիկ ծովի նավահանգիստներով արտահանման համար։
Ուկրաինան հարվածել է նաև Կերչում գտնվող «Պետրոպավլովսկ» ավտոմոբիլային լաստանավին, որն օգտագործվում է Ուկրաինայի հարավային շրջաններում ռուսական բանակի ռազմական լոգիստիկան ապահովելու համար։
![]()