Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանի խոսքով՝ իշխանության ընդդիմախոսները անհարկի աղմուկ էին բարձրացնում Կիրանցում Ադրբեջանի հետ սահմանազատման հարցերի ժամանակ:

«Կիրանցում ոչինչ չկատարվեց, միայն աղմուկ էր, և մնալու է միայն աղմկողների իսպանական ամոթը: Իրենք գիտեն, որ սուտ են խոսում, որպեսզի ժողովրդին խելագարության հասցնեն»,- ասում է նա:

Ըստ Նազարյանի՝ Կիրանցը որևէ կերպ չի տեղավորվում անկլավ եզրույթի մեջ. «Գոհար Մելոյանին կբացատրեմ՝ ինչ է անկլավը»:

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը Հանրային հեռուստատեսության եթերում պնդել է, թե Կիրանցը անկլավ է:

Պատգամավորը այն համոզմանն է, որ ընտրակաշառքը մեծ ազդեցություն է ունեցել ընտրությունների արդյունքի վրա:

«Ռեկորդային է եղել, նույնիսկ Սերժ Սարգսյանի բարի ժամանակներում էս աստիճան կաշառք չի բաժանվել: Փող աշխատելու լավ հնարավորություն էր, իրենք փող կպցնող տղերք են: «Կարևոր չէ, թե մեր երկիրը ինչ կլինի, կարևորը՝ էդ 100 հազարը տանենք, խորոված անենք, խմենք». փողով նման բաների պատրաստ մարդիկ կեղտոտ մարդիկ են: Որ ասում են՝ կաշառք չեն բաժանել, բա Էդգար Ղազարյանի զառանցանքները լսելո՞վ են գնացել ձայն տվել մարդիկ: Ինչի՞ համար քվեարկես, որ հայերեն չգիտի Կարապետյանը՝ հաղթարշար բառի՞»,- ասում է նա՝ շեշտելով. «Այն քաղաքական ուժերը, որոնք զբաղվել են ընտրակաշառք բաժանելով, պետք է զրկվեն քաղաքականությամբ զբաղվելու հնարավորությունից»:

Նազարյանը նկատում է՝ դրսում ապրող մարդիկ չպետք է որոշեն մեր ճակատագիրը. «Կարապետյանը Հայաստանի տեղն ի՞նչ գիտի, պատերազմի տարիներին գնացել է ՌԴ՝ ասֆալտ փռելու: Ասում են՝ եթե 5 տարի էլ այս իշխանությունը կառավարի, Հայաստանը կկործանվի, ա՛յ ընկեր, դուք մտածեք, թե ինչպես կառավարեցիք, որ երկիրը այս վիճակի հասցրիք»:

Պատգամավորի նկատառմամբ՝ «ում բերանից պատերազմի հոտ է գալիս, պետք է փակել այդ մարդկանց բերանները. «Եթե հիմարություն չանեն, խաղաղությունը կշարունակվի, բայց դե մատները տալիս են բզեզի բույնը: Պատերազմ ուզող մարդիկ պետք է գնան բանտում փտեն»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ