Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ այցելել է Հայաստանի ատոմային էլեկտրակայան։

Ինչպես հայտնել է նախարարությունը, նրանք նախ շրջայց են կատարել ատոմակայանում, ապա ընդլայնված կազմով աշխատանքային խորհրդակցություն է իրականացվել։

Խորհրդակցությանը մասնակցել են նաև ՏԿԵ փոխնախարար Նարեկ Ապիտոնյանը, ՀԱԷԿ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը, Միջուկային անվտանգության կոմիտեի տնօրենի պարտականությունները կատարող Խաչատուր Խաչիկյանը և էներգետիկ համակարգի ընկերությունների ղեկավարներ։

Խորհրդակցությանը Էդուարդ Մարտիրոսյանը ներկայացրել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը։

Քննարկվել են ոլորտին վերաբերող մի շարք այլ կարևոր հարցեր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ