«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

ՆԳ նախարարությունը տեղեկացրել է, որ հուլիսի 26-ին լրատվական կայքերից մեկում հրապարակված ««Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» վերնագրով հոդվածը ապատեղեկատվական և մոլորեցնող բնույթ է կրում։

«ՀՀ ներքին գործերի նախարարությունը Հայաստանում անձը հաստատող փաստաթղթերի կենսաչափական համակարգի ներդրման նպատակով 2025 թ.-ի ապրիլի 25-ին պետություն-մասնավոր գործընկերության պայմանագիր է կնքել «ՀայՓաս» փակ բաժնետիրական ընկերության հետ, որի հիմնադիրն է «IN Smart Identity France SAS & A.C.I. Technology S.à.r.l.» կոնսորցիումը։

«Advent International» ընկերությունը չի հանդիսացել Հայաստանի Հանրապետության կառավարության հայտարարած մրցույթի արդյունքում ընտրված կոնսորցիումի անդամ, ինչն էլ նշանակում է, որ տվյալ ընկերությունը «ՀայՓաս» ՓԲԸ-ի հետ առնչություն չունի, հետևաբար նաև չի կարող որևէ ներգրավվածություն ունենալ Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական համակարգի ներդրման պետություն-մասնավոր գործընկերության պայմանագրի կատարման գործընթացում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ