![]()
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հերթական անգամ արձանագրել է թերլիցքավորում «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում (հասցե՝ ք․ Երևան, Ռուբինյանց 41/1):
Այս մասին հայտնել է տեսչական մարմինը։
Տնտեսավարողին պատկանող տասնյակից ավելի գազալցակայաններում հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ, այդ թվում՝
▪️ թերլիցքավորում,
▪️ չստուգաչափված չափիչ միջոցների օգտագործում,
▪️ կապարակնիքների ապօրինի հեռացում խախտումների հայտնաբերումից հետո,
▪️ արագ արձագանքման QR կոդերի բացակայություն։
Վերջին ստուգմամբ հաստատվել է, որ գազալցակայանը զբաղվում է հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով՝ թերլիցքավորմամբ։
Արդյունքում կասեցվել է գազալցակայանի գործունեությունը։
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կրկին հորդորում է սպառողներին զերծ մնալ «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից լիցքավորում իրականացնելուց։
![]()