Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

ԵՊԲՀ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի` հունիսի 26-ին հրավիրված նիստում անցկացվել է ռեկտորի մրցութային ընտրությունը:

Հոգաբարձուների խորհրդի նախագահ Միքայել Ադամյանի գլխավորությամբ անցկացված նիստին ներկա են եղել խորհրդի բոլոր 20 անդամները։

Փակ գաղտնի քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ (19 կողմ, 1 անվավեր) ԵՊԲՀ ռեկտոր է ընտրվել թեկնածու, պրոֆեսոր Արմեն Աբգարի Մուրադյանը:

Պրոֆեսոր Մուրադյանը բժշկական կադրերի 100-ամյա դարբնոցի 22-րդ ռեկտորն է:

Հիշեցնենք, որ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը մայիսի 27-ին, սահմանված ընթացակարգի համաձայն, հայտարարել էր բաց մրցութային ընտրություն ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնի համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ