Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դատական հայց էր ներկայացրել «Իմնեմնիմի»-ի հաղորդավար Վազգեն Սաղաթելյանի դեմ՝ պահանջելով վերջինս ներողություն խնդրել իր հասցեին հնչեցված վիրավորական խոսքերի համար։

Դատարանը վճռել է Վազգեն Արմենի Սաղաթելյանին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել Ալեն Ռոբերտի Սիմոնյանից՝ առնվազն հինգ աշխատանքային օր տևողությամբ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով՝ իր անձնական էջում, բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով, հրապարակելով հետևյալ բովանդակությամբ հայտարարությունը.

«Ես՝ Վազգեն Արմենի Սաղաթելյանս, ներողություն եմ խնդրում Ալեն Սիմոնյանից, քանի որ 09.11․2025թ. www.youtube.com կայքով ուղիղ եթեր հեռարձակվող «LIVE. 3-րդ նախագահի հետ մեր թողարկման, դրա արձագանքների և հիստերիկ նոպաների մասին «Իմնեմնիմի #223» վերնագրով փոդքասթի ժամանակ վիրավորական բնույթի արտահայտություն եմ օգտագործել՝ ուղղված Ալեն Ռոբերտի Սիմոնյանին:

Ուստի սույնով հիմք ընդունելով թիվ ԵԴ2/12193/02/25 քաղաքացիական գործով կայացված վճիռը՝ հրապարակային կարգով Ալեն Ռոբերտի Սիմոնյանից ներողություն եմ խնդրում»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ