Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան

«Հայաստանում ադրբեջանական անկլավները երեքն են՝ Տիգրանաշեն, Ասկիբարա և Բարխուդարլու, Կիրանցը գտնվում է երկու անկլավների մեջտեղում, ՀՀ սահմանում, սահմանամերձ հայկական գյուղ է: Կիրանցը անկլավ ասողները գաղափար չունեն իրենց խոսացած նյութի մասին կամ գիտեն, միտումնավոր սուտ են ասում, իրենց անգրագիտությունն են ցույց տալիս»:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում ասում է քարտեզագետ Ռուբեն Գալչյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանի՝ Հանրային հեռուստատեսության եթերում արած պնդմանը, թե Կիրանցը անկլավ է:

Գալչյանը կարծում է, որ Ռուսաստանը կեղծում է իրականությունը՝ ասելով, թե չգիտի՝ որն է ՀՀ-ի ու Ադրբեջանի սահմանը:

«ՌԴ ղեկավարն ուզում է վերադարձնել խորհրդային ղեկավարումը և իր շուրջ հավաքել մի շարք երկրների, որոնք կլինեն իրեն հլու-հնազանդ, ինչպես Բելառուսն է, Հայաստանն էլ են ուզում այդպիսին դարձնել: ՌԴ-ն չի կարող լինել անաչառ երաշխավոր, Արցախում ադրբեջանական դրոշը ռուսներն էին բարձրացնում, էսպիսի երաշխավո՞ր ենք ուզում: 300 տարի բոլոր իր հարցերը լուծել է ՀՀ-ի ու հայ ժողովրդի հաշվին: Հակառուսականությունն էլ իրենք են սկսել, երբ Ադրբեջանը հարձակվեց մեզ վրա, իսկ ՌԴ-ն ոչինչ չարեց»,- ընդգծում է նա:

Զրուցակցի խոսքով՝ Սամվել Կարապետյանն ու Քոչարյանը Ռուսաստանի գրպանում են. «Կարապետյանին պարտադրեցին, որ մտնի քաղաքականություն, Քոչարյանն ու հոգևորականները չկարողացան էդ գործն անել: Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են»:

Անդրադառնալով իշխանության ընդդիմախոսների պնդումներին, թե Ղարաբաղի հարցը լուծելու են, Գալչյանը նկատում է. «Ինչ են անելու՝ պատերազմ են սկսելու: Եթե տարածքային պահանջ ես ներկայացնում հարևաններիդ, խաղաղության պայմանագիրը չեղյալ ես համարում»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ