Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Ֆրանսիական պետական էներգետիկ ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է երկու միջուկային ռեակտորների աշխատանքը՝ որպես կանխարգելիչ միջոցառում՝ արդեն մարդկային կյանքեր խլած ռեկորդային շոգի պատճառով։

Փակված ռեակտորները տեղակայված են Փարիզից ոչ հեռու Սեն գետի ափին գտնվող Նոժան-սյուր-Սենի ատոմակայանում և երկրի հարավ-արևելքում՝ Լիոնից ոչ հեռու Ռոն գետի վրա գտնվող Բյուժե կայանում: Անցյալ տարի այս օբյեկտները կազմում էին Ֆրանսիայի էլեկտրաէներգիայի արտադրության գրեթե 70%-ը: Չնայած անջատումներին՝ ֆրանսիական էլեկտրական ցանցի օպերատորը հայտարարել է, որ Ֆրանսիան ունի բավարար արտադրական հզորություններ՝ էլեկտրաէներգիայի պահանջարկը բավարարելու համար, այդ թվում՝ առանձին օբյեկտների անջատման դեպքում։

Անոմալ շոգը Ֆրանսիայում դիտվում է հունիսի 17-ից: Դրա պատճառով դադարեցվել է գրեթե 10 000 ուսումնական հաստատությունների աշխատանքը կամ փոփոխվել է դասացուցակը, սահմանափակվել է երկաթուղային տրանսպորտի երթևեկությունը:

Առնվազն 18 մարդ է մահացել անոմալ տապի պատճառով, ևս առնվազն 42-ը խեղդվել են ջրավազաններում, ինչը նույնպես կապում են շոգ եղանակի հետևանքների հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ