![]()
Կառավարությունն ընդունել է «Անշարժ գույք ամրացնելու մասին» որոշում, որով նախատեսվում Մարտունի համայնքի Ծակքար գյուղի 2-րդ փողոց, 2-րդ նրբանցք, 2 հողամաս հասցեում գտնվող անշարժ գույքն ամրացնել Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին՝ բժշկական ամբուլատորիա կառուցելու նպատակով։
ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով՝ 2023-2026թթ․ ընթացքում նախատեսվում է կառուցել ՀՀ մարզերում գործող, առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող 29 բժշկական կազմակերպությունների շենքեր, հագեցնել դրանք բժշկական կահույքով, սարքավորումներով և պարագաներով։
![]()