![]()
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու կապակցությամբ։
«Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին` 9-րդ գումարման ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ նա կկատարի այս աշխատանքը մեծ պատասխանատվությամբ և արդյունավետորեն»,- գրել է Կոնջորյանը սոցցանցի իր էջում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Քաղաքացիական պայմանագրի» վարչության նիստից հետո լրագրողների հետ ունեցած զրույցումհայտնել էր, որ քննարկման և փակ-գաղտնի քվեարկության արդյունքում Ազգային ժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը։
![]()