Եռագլուխների գործակալական խմբակի միսիան տապալվել է․ նրանք երազում են հայտնվել ԱԺ-ում

«Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանն այսօր հայտարարել է, որ վաղը «Տաշիր Արենայում» հանդիպում են ընտրողների հետ և քննարկելու են մանդատները վերցնել-չվերցնելու հարցը։ Նշենք որ հիշյալ տարածքում տեղավորվում է մոտ 2000 մարդ, մինչդեռ ըստ ԿԸՀ հրապարակած թվերի նրանց ձայն է տվել 340 000 մարդ։ Թեմայի վերաբերյալ զրուցել ենք ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի հետ։

Նա նշեց, որ չգիտի, թե ինչ են ուզում նման հավաքով ցույց տալ, բայց հավանաբար՝ ամրացնեն այն տպավորությունը, որ կա հանրային պահանջ՝ իրենց ընտրողների կողմից, որ մանդատները վերցնեն։

«Այնինչ, ես կարծում եմ, որ դրա կարիքն ընդհանրապես չկա, իրենք երազում կամ ցանկանում են հայտնվել ԱԺ-ում, պարզապես իրենց եռագլուխ կուսակցությունները փոքրիկ խմբակ են, գործակալներից կազմված խմբակ են, որոնց միսիան տապալվել է, հիմա, հաջորդիվ փորձում են տպավորություններ ստեղծել։ Տարօրինակ է, թե ինչու են որոշել հենց իրենց կրկեսում դա կազմակերպել, միգուցե որոշել են այնտեղ այլ ներկայացումներ էլ անել, տեղյակ չեմ»,- ասաց պատգամավորը։

Նրա խոսքով՝ շատ կազմակերպված ձևով քննարկելու են, որ պետք է վերցնել մանդատները և գալու են ու հայտնեն, որ այ՛ո վերցնելու են մանդատները, հետո կգան ԱԺ, Աժ-ում կշարունակվի իրենց այդ կրկես-ներկայացումները, բնականաբար կշարունակեն պնդել, որ իրենք պահանջով են եկել ԱԺ։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ