![]()
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի խոսքով՝ ցավալի է, որ ԱԺ-ում լինելու է այս որակի ընդդիմություն, այլ կերպ ասած՝ գործակալների խմբակ:
«Խորհրդանշական է, որ հավաքը կազմակերպում են կրկեսի շենքում, հատուկ կլոունադա են պատրաստվում ցույց տալ: Գալու են ԱԺ, հարցնենք՝ ուր են ադրբեջանցիները, ասեն՝ մանդատները վերցրինք, կանխեցինք: Ընտրակաշառքով ձայներ են ապահովել, չպետք է թույլ տանք՝ դրսում ապրողները ՀՀ-ի ճակատագիրը որոշեն»,- ասում է նա:
Ըստ պատգամավորի՝ հանրային պահանջ կա, որ Քոչարյանը պատժվի. նրա միակ նպատակը մեր երկիրը մաս-մաս այլ երկրի տալն է: Միաժամանակ Մանավազյանն ասում է. «Դատական համակարգում մենք ունենք խնդիր, չգիտենք՝ ովքեր են այնտեղ աշխատում և ինչպես են գործերը քննում»:
Իշխող ուժի անդամը նաև ընդգծում է. «Նպատակը, որ ՀՀ-ից ՌԴ արտահանումների մասով խնդիրներ ստեղծելը մեր երկրում կբերի կոնֆլիկտների, չիրականացավ»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()