![]()
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ուկրաինական ուժերը հարվածներ են հասցվել Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող՝ Ուֆայի երկու նավթավերամշակման գործարաններին (Բաշկորտոստանի Հանրապետություն) և Կրասնոդարի մոտակայքում գտնվող նավթաբազային:
«Այս գիշեր Պաշտպանության ուժերի ստորաբաժանումները հարված են հասցրել Կրասնոդարի երկրամասում գտնվող «Պոլտավսկայա» նավթաբազային։ Թիրախի հեռավորությունն առաջնագծից մոտ 300 կիլոմետր է։ Առավոտյան Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հարվածներ է հասցրել Ուֆայում գտնվող երկու նավթավերամշակման գործարանների՝ «Բաշնեֆտ-Ուֆանեֆտեխիմ» և «Բաշնեֆտ-Նովոյլ»։ Դրանք գտնվում են առաջնագծից մոտ 1 500 կիլոմետր հեռավորության վրա»,– գրել է նա թելեգրամյան իր ալիքում։
Զելենսկին նշել է, որ հեռահար գործողությունները «հետևողական, ճշգրիտ պատասխաններ են Ռուսաստանի կողմից պատերազմի երկարաձգմանը և ուկրաինական քաղաքների ու համայնքների վրա հարձակումներին»։
![]()