ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հունիսի 25-ին պարգևներ է հանձնել Փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների ջրասուզակների, որոնք հունիսի 15-22-ը ակտիվ ներգրավվածություն են ունեցել Փամբակ գետում իրականացված լայնածավալ որոնողական աշխատանքներին։

252.jpg (195 KB)

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և բարձր պատասխանատվությամբ կատարելու համար ջրասուզակ Վահե Մելքոնյանը պարգևատրվել է «Անբասիր ծառայության համար» մեդալով։

262.jpg (137 KB)

«Անվեհեր փրկարար» մեդալով պարգևատրվել են Հովակիմ Բաբայանը, Հայկ Քոչարյանը, Արմեն Խաչատրյանը, Պարգև Հովսեփյանը և Մխիթար Մեսրոպյանը։

261.jpg (155 KB)

«Փրկություն, օգնություն» մեդալով պարգևատրվել են Նարեկ Բաբայանը, Արթուր Խաչատրյանը, Խաչատուր Մուրադյանը, Թաթուլ Հովհաննիսյանը, Ռուբեն Հայրապետյանը, Արթուր Խաչատրյանը։

256.jpg (153 KB)

Այլ հրամաններով՝ պարգևատրվել են նաև որոնողական աշխատանքներին ներգրավված փրկարարական ծառայողներ, որոնք իրենց ներդրումն են ունեցել իրականացված գործողությունների արդյունավետ կազմակերպման և կատարման գործում։

258.jpg (152 KB)

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը որոնողական աշխատանքների ամբողջ ժամանակահատվածում կատարած աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել փրկարարական ծառայողներին։ Բարձր գնահատելով նրանց մասնագիտական պատրաստվածությունն ու անձնվեր ծառայությունը՝ նախարարն ընդգծել է, որ բարդ որոնողական աշխատանքների ընթացքում գործել են բարձր պատասխանատվությամբ՝ հավատարիմ մնալով մասնագիտական առաքելությանը։

257.jpg (155 KB)

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ