![]()
Հունիսի 25-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 28-ամյա Ա. Ն.-ն իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով Աթենքի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «Հրազդան» մարզադաշտի մուտքի բազալտե պատնեշին։
Վթարի հետևանքով վարորդը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն, մահացածը բլոգեր, դերասան Նորայր Նիկոյանի հարազատ քույրն է՝ 28-ամյա Ալետա Նիկոյանը, ով երկու մանկահասակ երեխաների մայր է։



![]()