![]()
«Մենք պետք է սովորենք, որ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան»:
Այս մասին Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ հազարավոր քաղաքացիներ արդեն իսկ մեկնում են Թուրքիա տուրիստական նպատակներով, և հակառակ ուղղությամբ նույնպես շարժ կա։
Նա քննադատել է «Թուրքիա» կամ «Ադրբեջան» գործոնները քաղաքական պայքարում որպես վիրավորանք կամ նեգատիվ պիտակ օգտագործելու պրակտիկան՝ այն անվանելով «ֆորպոստային մտածողություն»:
«Դեռ 2021 կամ 22 թվին ասացի՝ պետք չէ ինձ «թուրք» ասել՝ մտածելով, թե վիրավորում եք. դա վատ, ֆորպոստային մտածողություն է: Մենք պետք է հասկանանք, որ պետություն ենք ու պետք է լրջանանք: Ես պաշտպանում եմ ձեր՝ Թուրքիա, Ռուսաստան կամ Եվրոպա գնալու իրավունքը: Մարդիկ արտահայտվելու իրավունք ունեն, բայց եթե ամեն մեկս մեզ սանձենք, ոչ մեկին սանձելու կարիք չի լինի»,- ասել է Փաշինյանը։
![]()