Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են

«Կատաղում ենք, թռնում ենք վերև, իջնում ցած, բայց, մեկ է, բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է»:

Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բջջային հեռախոսների շուկան ամենամեծ ստվերային շուկան է: Մենք ինչ անում ենք, թռնում ենք վերև, իջնում ենք ցած, ջղայնանում ենք, կատաղում ենք, ներվայնանում ենք, բայց այդ շուկան ուղղակի մեղմ ժպտում է և շարունակում իր գործը: Աշխարհում այս լուծումները վաղուց կան, և մեր քաղաքական արձանագրումը հետևյալն է․ ավարտվում է սև բջջային հեռախոսների շուկայի դարաշրջանը, Հայաստանի Հանրապետությունում ոչ մի հեռախոս, որը չի հավաստիացվում, որ ներմուծվել է օրինական ճանապարհով, ՀՀ-ի տարածքում չի աշխատելու»,- նշել է Փաշինյանը:

Անդրադառնալով լուծումներին՝ Փաշինյանը շեշտել է, որ ակնհայտ է՝ լուծումների պետք է գնալ, բայց դա չի նշանակում, որ վերահսկողական գործառույթները չպետք է իրականացվեն:

«Ակնհայտ է, որ այդ հարցում ռադիկալ և քաղաքակիրթ լուծումներ են անհրաժեշտ: Անհատների դեպքում, կարծում եմ, որևէ լարվածություն առաջանալու կարիք չկա, որովհետև կլինի կարգավորում, ու անհատական օգտագործման համար մարդիկ կկարողանան հեռախոս ներմուծել: 2027 թվականի հունվարի 1-ից պետք է որոշումը ուժի մեջ մտնի»,- ասել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ