![]()
Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է ընթացել:
Հակակոռուպցիոն կոմիտեն «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել է, որ «Հայաստան» դաշինքի համակիրների կողմից ընտրակաշառք տալու-ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում խուզարկություններ են իրականացվում։
Հիշեցնենք՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրություններից մեկում որպես կաշառատուների թիմերից մեկի ղեկավար հնչում է նաև Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը։
![]()