Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին

Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը, որի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին՝ հարց ուղղելով, թե ինչու է տեղական շուկայում թանկացել կամ բարձր արժեքով վաճառվում մթերքը այն դեպքում, երբ, ինչպես ազդարարվում է, արտահանման խնդիր կա:

Վարչապետի խոսքով՝ սպառման շուկայում ելակն արտասովոր բարձր գին ունի, թանկացել են նաև կեռասը, ծիրանն ու այլ մթերքներ:

«Սա ի՞նչ է նշանակում, պարո՛ն Պապոյան»,- նախարարին հարց է ուղղել վարչապետը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարը սկսել է թվարկել, թե որքան է կազմում արտահանումների թիվը, որ մթերքից քանի տոննա է արտահանվել, սակայն վարչապետն ընդհատել է նրան՝ ասելով, թե այդ թվերն առանձնապես չեն տալիս հարցի պատասխանը:

Պապոյանը, անդրադառնալով թանկացումների մասին հարցին, հայտնել է, որ առայժմ էժանացել են միայն ծաղիկներն ու լոլիկը, մնացած մթերքները վաճառվում են նույն արժեքով:

Վարչապետը տարակուսանք է հայտնել շուկայում տիրող իրավիճակի վերաբերյալ.

«Խոսքը ջերմոցում արտադրվող լոլիկի մասին է, չէ՞, հողինը դեռ չկա, նույնը ելակը։ Մենք ընթացիկ ծախսերը փակելու համար ջերմոցատերերին 2 հիմնական հոգսից ազատել ենք: Կարծում եմ՝ առնվազն էն մտավախությունները, որ կային, չպետք է լինեն, մենք քաջալերում ենք բիզնեսին ու ցանկացած սցենարի դեպքում +-ով է լինելու արդյունքը: Նոր ուղիներ են հանդես գալիս, նոր երթուղիներ կան, օրինակ, քանակի սահմանափակում չկա, պետք է ուղղակի մտնել պրոցեսի մեջ»,- ասել է վարչապետը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ