![]()
Վաշինգտոնի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կործանիչներ փոխանցելու հնարավորությունը և այդ հարցով աշխատում է Կոնգրեսի հետ։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ես գիտեմ, որ Փիթ Հեգսեթը և ամբողջ թիմն այժմ զբաղվում են այս հարցի ուսումնասիրությամբ, քանի որ կան որոշակի բաներ, որոնք պետք է հաստատվեն ամերիկյան օրենքների պահանջներին համապատասխանելու համար: Նախագահը հանձնարարել է մեզ անել դա», — ասել է Վենսը Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հանդիպման ժամանակ:
Վենսի խոսքով՝ նշվածը Կոնգրեսին վերաբերող հարց է։
«Խոսքը վերաբերում է նրան, թե արդյոք Թուրքիան պահպանո՞ւմ է ամերիկյան օրենքները, որպեսզի կարողանա ստանալ F-35-ներ»,- պարզաբանել է Վենսը։
«Մենք կաշխատենք այդ ուղղությամբ», — հավելել է Թրամփը։
![]()