Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՝ ոչ․ տեսանյութ

Գյումրուն հստակ կառավարում է պետք, ոչ իներցիոն։

Այս մասին ասել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ նկատելով․

«Մենք 37 տարի իներցիոն կառավարումով գնում ենք առաջ և հիմա ժամանակն է, որ Գյումրին այլ ռեֆորմներով, այլ պատկերացումներով առաջ գնա»,- ասել է մարզպետը՝ անդրադառնալով Գյումրիում իշխանափոխության հնարավոր գործընթացին։

Թե ինչպես է լինելու այդ գործընթացը, Առուշանյանն այս պահին չի պատկերացնում, սակայն վստահ է՝ ամեն ինչ լինելու է օրենքի սահմաններում։

«Միայն կարող եմ ասել, որ Գյումրուն և գյումրեցուն անհրաժեշտ են փոփոխություններ»։

Կվերցնի՞ Առուշանյանը պատգամավորական մանդատը։

«Էդ հարցին հիմա չեմ պատասխանի, որովհետև մենք թիմով տարբեր քննարկումներ ենք ունենում։ Ինձ համար, իրականում, կարևոր չէ, ես մարզպետի, փոխքաղաքապետի թե ԱԺ պատգամավորի պաշտոնում եմ։ Էդ պահին երկրին ու մարզին, քաղաքին որը թիմը հարմար է գտնում, ես էդտեղ պատրաստ եմ ծառայել»,- ասել է Շիրակի մարզպետը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ