![]()
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ջուլիետա Ազարյանի խոսքով՝ այն, ինչ Գյումրիում քարոզարշավի օրերին տեսավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ծանր վիճակում հայտնվեց: Ըստ Ազարյանի՝ Վարդան Ղուկասյանի վատ կառավարման հետևանքով խայտառակ պայմաններում են ապրում մարդիկ:
«Վարչապետը Գյումրիում այնքան էր հուզվել, որ ուզում էր դադարեցնել քարոզարշավը, զոռբայությամբ քաղաքը զավթել են: Իրենց օրերը հաշված են, կգտնենք մեխանիզմներ՝ Գյումրիում արտահերթ ընտրություններ անելու համար»,- ասում է նա:
Պատգամավորի նկատառմամբ՝ ոչ մեկը Վարդան Ղուկասյանի կոկորդից չի բռնել և ստիպել, որ կոռուպցիայով զբաղվի. «Մարդկանց վրա խաղադրույք են անում»:
Անդրադառնալով մյուս քաղաքական ուժերին՝ Ջուլիետա Ազարյանը ընդգծում է. «Քոչարյանը թող հայելու մեջ նայի, նոր դեմքի արտահայտությունից խոսի, սարսափ է հիշեցնում: Վերջապես Քոչարյանի որդին հորը կասի՝ սիրելի՛ հայրիկ, քոքը վերջապես մաշեցրել ես, գնա վայելիր հանգիստդ»:
Ինչ վերաբերում է հարցին՝ Կարապետյանները մանդատները կվերցնեն, թե ոչ, պատգամավորն ասում է. «Փորձում են ԱԲ-ով տեքստ մշակել, մարդկանց համոզել, թե ինչու են մանդատները վերցնում, կգան խորհրդարան, կփորձեն աքլորանալ»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()