ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ

Հայկական խորհրդի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը կարծում է, որ Թուրքիան TRIPP-ի և խաղաղության գործընթացի շահառու է, ցանկանում է, որ ճանապարհները բացվեն:

Ըստ նրա, սակայն, Թուրքիայի համար սահմանի բացումը ձեռնտու է, եթե այն զուգահեռվում է Հայաստան-Ադրբեջան սահմանի բացման հետ:

Ինչո՞ւ ՌԴ-ն չի շնորհավորում «Քաղաքացիական պայմանագրին» ընտրություններում հաղթանակի առթիվ. Ղևոնդյանը նկատում է՝ Ռուսաստանում, հավանաբար, սպասում են Սահմանադրական դատարանի որոշմանը, որից հետո կշնորհավորեն:

Միաժամանակ նա կարծիք է հայտնում, որ ՌԴ-ն հաշիվ է պահանջում Ռոբերտ Քոչարյանից, Սամվել Կարապետյանից և մնացած ուժերից, որոնց հավաստիացումների հիման վրա գումարներ է ծախսել, սակայն արդյունքի չեն հասել ընտրություններում. «Հիմա պատասխան պետք է տան»:

Փորձագետը համոզմունք ունի, որ նոր ընտրությունների դեպքում ՔՊ-ն շատ ավելի ձայն կհավաքի, քանի որ ըստ նրա՝ այլևս ՀՀ չեն կարող բերել այդքան ընտրական զբոսաշրջիկների:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ