Ավետիք Չալաբյանը կալանավորվեց

Ավետիք Չալաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանք 2 ամիս ժամկետով։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հունիսի 24-ի առավոտյան ձերբակալվել էր «ՀայաՔվե» միավորման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը:

ՔԿ-ն մանրամասներ էր հայտնել Չալաբյանի ձերբակալությունից՝ նշելով, որ մի խումբ անձանց կողմից ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու նախապատրաստության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ընտրություններից առաջ համացանցում հրապարակվել էր ձայնագրություն, որում Ավետիք Չալաբյանը ՌԴ ներկայացուցիչների հետ առերևույթ քննարկում է Հայաստանի ընտրություններին միջամտելու հարցեր։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը գրել էր.

«Մասնավորապես Չալաբյանը, ըստ հրապարակման, մատնացույց է անում, որ ՌԴ-ում պետական տենդերներ ստացած հայկական կազմակերպություններին պարտադրվի, որ «ապահովեն» իրենց ՀՀ քաղաքացի աշխատակիցների Հայաստան գնալն ու «ճիշտ քվեարկելը»։

«Անկախ դիտորդ» դաշինքը գրությամբ դիմելու է ՔԿ, որպեսզի այս ձայնագրությունը կցվի ՌԴ պաշտոնատար անձանց կողմից Հայաստանում իշխանության զավթման փորձի մասով հարուցված քրգործին, և դրան տրվի քրեաիրավական գնահատական։

Հատկանշական է, որ ձայնագրությունում այս կոնտեքստում շոշափվում են ԱՊՀ դիտորդները, որոնց գործունեությանը փորձելու ենք առավել ուշադիր հետևել»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ