![]()
Արարատի մարզի Սուրենավան համայնքի բնակիչ, ծիրանագործ Ալբերտ Շախվերդյանի խոսքով՝ այս տարվա ծիրանի բերքը նախորդ տարիների համեմատ զգալիորեն պակաս է եղել։
Նրա գնահատմամբ՝ հիմնական պատճառը ծաղկման շրջանում տեղացած անձրևներն են, որոնք խոչընդոտել են ծառերի փոշոտմանը։
«Եթե Եվրոպա արտահանվի, կարծում եմ՝ գներն էլ կարող են ավելի լավ լինել։ Մենք սովոր էինք ռուսական շուկային, բայց հնարավոր է՝ նոր ուղղությունները ավելի շահավետ լինեն»,- ասում է Շախվերդյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
![]()