![]()
ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի։
Կազմակերպության մշտական խորհրդի գործող նախագահ Վիկտոր Վասիլևը նշել է, որ Հայաստանի հետագա անդամակցության հարցը ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարության կողմից կդառնա մանրամասն և ուշադիր քննարկման առարկա:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալատբեկ Մասադիկովն էլ իր հերթին ընդգծել է, որ անհրաժեշտ է վերջնականացնել 2025 թվականի նոյեմբերի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրականացման ծրագրի համաձայնեցումը, ինչպես նաև կազմակերպության առաջնահերթ ուղղությունների իրականացումը Ռուսաստանի նախագահության շրջանում։
Այս ծրագրերը հետագայում պետք է հաստատի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Վլադիմիր Պուտինը։
![]()