![]()
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը խոսել է Փամբակ գետում խեղդված քույրերի որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների ու փրկարարի առաքելության մասին։
«7 տարեկան բալիկին գտա մոտավորապես դեպքի տեղից մի 500 մետր էն կողմ. ափի վրայից ծառն ընկել էր ջրի մեջ, պուճուրը գնացել էր ծառի տակ, շոշափելով թաթիկը՝ գտա:
Մյուս քույրիկին՝ 13-ամյա աղջնակին գետը մտցրել էր հաստ ծառի տակ, որն էլի գետի մեջ ընկած էր ու ավազով ծածկել էր: Տեղեր կար, 5-6 անգամ նայել եմ»,- ասել է նա:
![]()