Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան, մենք բազմաթիվ ընդհանուր գործեր ունենք. Պեսկով

«Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան»:

Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք շարունակելու ենք մեր հարաբերությունները Հայաստանի հետ, մենք ունենք բազմաթիվ ընդհանուր գործեր։ Մենք Հայաստանում լուրջ ներդրող ենք՝ որպես Ռուսաստան, ուստի գործերը շատ են, և հարաբերությունները կշարունակեն զարգանալ»,- ասել է Պեսկովը լրագրողներին։

Նա հավելել է, որ Երևանն այժմ գտնվում է իր զարգացման ուղին ընտրելու գործընթացում:

«Մենք տեսնում ենք, որ այժմ Հայաստանը, Հայաստանի ղեկավարությունը գտնվում է խաչմերուկում։ Հայաստանի ղեկավարությունը խոսում է զարգացման ուղու առաջիկա ընտրության մասին։ Մեզ համար սա կարևոր է, որովհետև բազմաթիվ դարերի ընթացքում Ռուսաստանը և Հայաստանը եղել են հարևան երկրներ, եղբայրական երկրներ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ