Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ

Հունիսի 23-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը):

Տեղեկությունը հայտնել են Քննչական կոմիտեից:

Հիշեցնենք՝ Երևանի ավագանու վերջին նիստի ժամանակ ծեծկռտուք էր տեղի ունեցել ընդդիմադիր «Մայր Հայաստան» և մյուս խմբակցությունների անդամների միջև: Նախ եղել էր լեզվակռիվ, որն այնուհետև վերածվել էր քաշքշոցի ու ծեծկռտուքի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ