Ռուսաստանում հայ գործարարների վրա ճնշում գործադրելու կոչ անող Չալաբյանը շատ բան կունենա պատմելու իրավապահներին. Չախոյան

Ինչպես հայտնել ենք, ձերբակալվել է «ՀայաՔվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն անդրադարձել է ձերբակալությանը՝ նշելով, թե Ռուսաստանում հայ գործարարների վրա ճնշում գործադրելու կոչ անող Չալաբյանը շատ բան կունենա պատմելու իրավապահներին։

«ՌԴ պաշտոնատար անձանց կոչ էր անում Ռուսաստանում պետական տենդերներ ստացած հայկական կազմակերպություններին պարտադրել, որ «ապահովեն» իրենց ՀՀ քաղաքացի աշխատակիցների Հայաստան գալն ու «ճիշտ քվեարկելը»։

Պետք է հասկանալ՝ հայու գե՞նն է ստիպել Չալաբյանին նման կոչ անել, թե՞ հայրենիքի հանդեպ սերը»,- գրել է Չախոյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ