ՆԱՏՕ-ի անդամներից բացի, դաշինքի գագաթնաժողովին կմասնակցի ևս 10 երկիր․ Ռյուտե

Prime Minister of the Netherlands, Mark Rutte, speaks during a joint press conference in Sarajevo, Bosnia, Tuesday, Jan. 23, 2024. (AP Photo/Armin Durgut)

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Թուրքիայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, բացի 32 անդամներից, կմասնակցեն ևս տասը երկիր։

«Եվ կրկին, երբ մենք ժամանենք Անկարա, մեզ կմիանան ևս 10 երկիր, և սա նրա (ԱՄՆ նախագահի) գլխավորած 42 երկրների կոալիցիան է։

Այն բախվում է չորս այլ պետությունների՝ Չինաստանի, Հյուսիսային Կորեայի, Իրանի և Ռուսաստանի հետ, որոնք գործում են համաձայնեցված և դիմակայում են Դոնալդ Թրամփի գլխավորած 42 երկրների այս հսկայական հակակշռին», – ասել է Ռյուտեն Fox News-ին տված հարցազրույցում։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա Անկարայում հուլիսի 7-8-ը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ