Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրությունների արդյունքում սահմանադրական մեծամասնություն չստանալը խնդիր չի համարում:

Վերջինս, սակայն, դժգոհ է, որ «եռագլուխ» կուսակցությունը հայտնվել է խորհրդարանում:

«Տեսնում ենք, թե ինչպես են ատում մեր ժողովրդին ընդդիմադիր ղեկավարները, նրանց տասովշիկները: Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան»,- ասում է նա:

Վերջինս վստահ է, որ ՔՊ-ից անգամ 1 պատգամավոր ընդդիմությանը չի միանա. «Խելոք, իրար հերթ չտալով մանդատները կվերցնեն»:

Հակոբյանը միաժամանակ ասում է. «300 հազար ադրբեջանցին ամեն օր ընդդիմադիրների քթից բերելու ենք, թող չմտածեն՝ ասացին, անցավ գնաց»:

Իշխող ուժի անդամը վստահեցնում է՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը շարունակելու է նույն քաղաքականությունը և կատարելու է ժողովրդին տված բոլոր խոստումները:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ