![]()
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած նոր ձայնագրությանը, որում կաշառատուների թիմերի ղեկավար որպես հնչում է նաև Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը
«Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է, իսկ միգուցե անցած տարի էլ ընտրակաշառքի միջոցով գյումրեցիներիցս խլեցիք մեր բարեկեցիկ ու զարգացող ապագան։
Բոլոր ընտրակաշառատուները, ովքեր փողով գնել են մեր երեխաների ապագան, ովքեր փորձում են խլել մեր երկրի ինքնիշխանությունն ու խաղաղությունը ենթարկվելու են պատասխանատվության։
Գյումրիում իշխանափոխություն լինելու է, դա գյումրեցիների պահանջն է»,- գրել է Մինասյանն ու ձայնագրությունից հատված հրապարակել։
![]()