Վարդանիկին Գյումրիում խաբեությամբ իշխանության բերածների գլխին «մութ ամպեր» են կուտակվում

Վարդանիկին Գյումրիում իշխանության բերածները հերթով հայտնվում են անախորժությունների մեջ։ Երեկ կալանավորվեց Մարտուն Գրիգորյանի ավագ որդին։ Նա մեկ տարի հետախուզման մեջ էր։

Իրավապահները չէին կարողանում հայտնաբերել նախորդ տարի ամռանը Գյումրիի կենտրոնում «Հացատուն» սննդի օբյեկտի դիմաց կրակոցների միջադեպում ներգրավված Մարտուն Գրիգորյանի որդուն։ Երեկ նա, ի վերջո, ինքնակամ ներկայացել է իրավապահներին և կալանավորվել։ Նկատենք, որ նա այդ որոշմանն է հանգել հոր՝ Մարտուն Գրիգորյանի՝ պատգամավոր չընտրվելուց հետո։ ԲՀԿ-ն չհաղթահարեց անցողիկ շեմը․ Մարտուն Գրիգորյանի հաշվարկն այս անգամ սխալ դուրս եկավ։ Նախկին ԲՀԿ-ականը, որ նախորդ անգամ Հանրապետականի շարքերն էր անցել պատգամավորական մանդատի հասնելու համար, այս անգամ, տեսնելով, որ ՀՀԿ-ն չի մասնակցում ու ինքը չի կարող պատգամավոր ընտրվել, մտավ Գագիկ Ծառուկյանի ստեղծած «Նոյյան տապան», սակայն տապանն այս անգամ խորտակվեց։

Հիշեցնենք, որ Կամո Գրիգորյանը հենց Վարդանիկին իշխանության բերելու պատճառով էր վիճաբանության մեջ հայտնվել իրենց ընտանիքի հարազատների հետ։ Վարդան Ղուկասյանի եղբորորդին տարիներ առաջ սպանել էր Գրիգորյանների ընտանիքի քավորին՝ Արտյոմ Ղուկասյանին՝ Շեկոյին։ Վերջինիս որդին էլ անցած տարի հունիսին՝ հանդիպելով Կամո Գրիգորյանին հաշիվ էր պահանջել վերջինիցս, թե ինչու՞ հայրը քաղաքապետ դարձրեց Վարդան Ղուկասյանին՝ չնայած նրան, որ ընտրությունների նախորդ օրը երդվում էր, որ երբեք դա թույլ չի տա ու պայքարում է դրա դեմ։

Վարդան Ղուկասյանին իշխանության բերած մյուս թեկնածուն՝ Կարեն Սիմոնյանն էլ այսօր հայտնվել է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած ձայնագրությունում։ Ավելի ճիշտ՝ նրա անունն է շրջանառվում ձայնագրություններում։ «Հայաստան» դաշինքի հետ առնչվող ընտրակաշառքի մասին ՀԿԿ գաղտնալսումների համաձայն Կարեն Սիմոնյանը խմբերից մեկի պատասխանատուն է։ Իսկ խումբը զբաղված է այդ թվում՝ ընտրակաշառք բաժանելով։

Այսպիսով՝ Վարդանիկին Գյումրիում խաբեությամբ իշխանության բերածների գլխին կարծես «մութ ամպեր» են կուտակվում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ